Posted in ֆիզիկա 2020-2021

Ուղղագիծ անհավասարաչափ շարժում:Առաջադրանքներ

Անհավասարաչափ շարժում

1.Ո՞ր շարժումն է կոչվում անհավասրաչափ:

Այն շարժումը, որի ժամանակ գոնե երկու հավասար ժամանակամիջոցներում մարմինն անցնում է անհավասար ճանապարհներ, կոչվում է անհավասարաչափ կամ փոփոխական շարժում:

2.Ի՞նչ բանաձևով են հաշվում անահավասրաչափ շարժման միջին արագությունը, և ի՞նչ է ցույց տալիս այն:

Vմիջ=S/t

Անհավասարաչափ շարժան միջին արագություն հետագծի որևէ տեղամասում կոոչվում է այն ֆիզիկական մեծությունը,որը հավասար է այդ տեղամասում կոչվում է այն ֆիզիկական մեծությունը,որը հավասար է այդ տեղամասը բնութագրող S տեղափոխության և t ժամանակամիջոոցի հարաբերության:

3.Ինչ է ակնթարթային արագությունը:

Ժամանակի տվյալ պահին մարմնի արագությունը կոչվում է ակնթարթային արագություն:

4.Ի՞նչ է ցույց տալիս ավտոմեքենայի արագաչափը:

Այն ցույց է տալիս ավտոմեքենայի արագությունը:

Հավասարաչափ փոփոխական շարժում:Արագցում

1.Ո՞ր շարժումն է կոչվում հավասարաչափ փոփոխական:

Այն շարժումը, որի ժամանակ մարմնի արագությունը կամայական հավասար ժամանակամիջոցներում փոփոխվում է նույն չափով, կոչվում է հավաասարաչափ փոփոխական շարժում:

2.Ո՞ր շմեծություն է կոչվում հավասարաչափ արագացող փոփոխական շարժման արագացումը:

Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է կամայական ժամանակամիջոցում արագության կրած փոփոխության և այդ ժամանակամիջոցի հարաբերությանը, կոչվում է հավասարաչափ արագացող շարժման արագացում:  

3.Ո՞րն է արագացման միավորը ՄՀ-ում, և ի՞նչ ֆիզիկական իմաստ ունի այն:

Արագացման միավորը ՄՀ-ում այն հավասարաչափ փոփոխական շարժումն է, որ դեպքում 1վ-ում արագությունը փոփոխվում է 1 մ/վ:=> 1մ/վ2

4. Գրեք մարմնի հավասարաչափ փոփոխական շարժման արագության ՝ ժամանակից կախումն արտահայտող բանաձևը:

v/t=const

5.Ինչ բանաձևով է որոշվում դադարի վիճակից հավասարաչափ արագացող շարժում կատարող մարմնի տեղափոխությունը:

S=at2 / 2

Ուղղագիծ հավասրաչափ փոփոխական շարժման հիմնական խնդիրը:

1.Որ շարժումն է կոչվում հավասարաչափ փոփոխական:

Այն շարժումը,որի ժամանակ մարմնի արագությունը կամայական հավասար ժամանակամիջոցներում փոփոխվում է նույն չափով, կոչվում է հավասարաչափ փոփոխական շարժում:

2,Որ բանաձևով է որոշվում ուղղագիծ հավասարաչափ արագացող շարժում կատարող մարմնի դիրքը ժամանակի յուրաքանչյուր պահին:

Ուղղագիծ հավասարաչափ փոփոխական շարժման հիմնական հավասարումներն են՝

vx = v0x +axt

Sx = v0x +axt2 /2

x=v0+v0x +axt2 /2

Leave a comment