Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է,
Հասկացեք, էլի, ես մի քիչ բարդ եմ,
Քարի պես պինդ եմ, հողի պես փխրուն,
Ինչպես չլինի դեռ մի քիչ մարդ եմ։
Ես իմ իշխանն եմ, իմ գլխի տերը,
Եվ ինձ թվում է՝ մեծ ու անպարտ եմ,
Բայց ինչ-որ չափով և ինչ-որ մի տեղ
Դեռ թիապարտ եմ։
Մերթ ոտից գլուխ զարդեր եմ հագնում,
Մերթ այնպես անշուք, պարզ ու անզարդ եմ,
Մերթ քար ու քարափ, մերթ վայրի խոպան,
Մերթ կանաչ անտառ ու ցանած արտ եմ։
Հավիտենության լծորդն եմ անդուլ,
Բայց և կարճատև մի ակնթարթ եմ,
Փոթորիկներ են եռում հատակիս,
Թեև երեսից այսպես հանդարտ եմ։
Կյանքս ավարտելու վրա եմ արդեն,
Բայց ինքս, ավա՜ղ, դեռ անավարտ եմ…
Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է,
Հասկացեք, էլի, ի՞նչ արած, մարդ եմ։
Վերլուծություն ՝
Ամենից շատ հավանեցի Ինչ արած, մարդ եմ բանաստեղծությունը, ինչպես ասում են՝ սրտիցս էր։ Ինձ նմանեցնում եմ Սահյանին, ես էլ բարդ բնավորություն ունեմ, և ինձ դժվար է հասկանալ։ Պահ է լինում, երբ ես շատ չարանում մեկի հանդեպ, երբ նրանից վատ արարք եմ նկատում իմ հանդեպ, պահ է լինում, որ չափից դուրս բարի եմ լիում բոլորի հանդեպ, պահ է լինում, որ շուտ եմ կոտրվում, սկսում եմ լաց լինել ուրիշների վիրավորանքներից, բայց պահ է լինում նաև, երբ վիրավորողին այնպես եմ վրավորում, որ հաջորդ անգամ կողքովս չի համարձակվում անցնել։ Ինձ շատ են ասում, որ բարդ մարդ եմ, փոփոխական եմ, բայց ինչ արած, ես էլ եմ չ՞է մարդ։