Posted in Ճամփորդություններ

Մի Արատեսի պատմություն

Օգոստոսի տասն էր, մի խումբ սեբաստացիներ ճամփա ընկան դեպի Արատես:Ճանապարհը անցավ երգերի, ուրախ տրամադրության և խաղերի ուղեկցությամբ: Մեքենայի կանգնելուն պես մենք դուրս եկանք կարծելով,թե արդեն Արատեսում ենք: Սակայն ըստ մեր օրակարգի մենք պետք է հաղթահարեինք բարձրունք, որպեսզի զմայլվ էինք «Սմբատաբերդի»  գեղեցկությամբ: Իրականում ճանապրահը դժվար էր, սակայն հաղթահարելով, մոռանում ես դժվար ճանապարհը:

Սմբատաբերդը շատ հետաքրքիր և պատմական տեղ է: Ես ուղղակի զարմացել էի, թե ինչպես է 5-րդ դարի ամրոցը այսքան լավ պահպանվել:Բերդի նվաճումից հետո, շարժվեցինք դեպի Արատես: տեղավորվելուց և ճաշելուց հետո նստեցինք խարույկի շուրջը և սկսեցինք վայելել Արատեսի բնության հանգտությունը: Արատեսի ասղերը ուղղակի մոլորեցրել էին յուրաքանչյուրիս:Քննարկումներով, խաղերով ավարտեցինք մեր առաջին օրը:

Առավոտյան ժամանեցին ԱԻՆ-ի աշխատակիցները: Արտակարգ իրավիճակներում կողմնորոշվելու հմտությունների պարապմունքն էր արեցինք ԱԻՆ-ի աշխատակիցների հետ:Շատ կարևոր գիտելիքներով անցնանք գործնական աշխատանքին: Պատկերացրեցինք իբրև թե հրդեհ է և պարանի օգնությամբ գետի մի ափից անցնում էինք մյուսը:Որախ զվարթ գնացինք Արատեսի գետ: Շատ զվարճալի էր, քանի որ գետի ջուրը և սառը և հաճելի էր:

Continue reading “Մի Արատեսի պատմություն”