Posted in Ճամբար

Ճամբար-հաշվետվություն

Եկավ 2-րդ շրջանը, իր հետաքրքրություներով: Այս ճամբարը տարբերվում էր,քանի որ չկային ջոկատներ: Կային հասրակագիտական, ընթերցության, բնագիտատեխնիկական, օտար լեզուների տարբեր և հետաքրքիր նախագծեր: Անկեղծ լինեմ ես ավելի շատ ուշադրություն էի դարձնում բնագիտատեխնիկական նախագծերին: Ֆզիկայի խմբով ուսումնասիրում էինք շատ փորձեր: Մասնակցում էինք ֆլեշբմոբերի:Մասնակցել եմ մետաքասագրության դասընթացներին: Ես երբեք նկարել չեմ փորձել, բայց ընկեր Մերիի շնորհիվ սկսեցի ավելի ուշադիր նայել այդ հարցին: Քանի որ 2021 թիվականը պետք հաջող անցնի ես սկսեցի ճամփորդել: Ցավոք չկարողացա եռօրյա ճամփորդությունների մասնկացել: Գնացել էին Վազգեն Սարգսյանի ռազմամարզական դպրոց: Ծանոթացանք մեր պատմության, զենքերի և զինվորների հետ:Ամբողջ ճանապարհը խնդացում էինք և խոսում:Հաջորդ ճամփորդությունը դա դեպի սևաբերդն էր:Քանի որ Երևանի ձյունը ցեղից չէր տարբերվում, գնացինք սևաբերդ սահնակ քաշելու: Այնքան էինք սառել, որ էլ ասելու չի: Բայց այդ ամենը այդքանել կարևոր չէր,քանի որ ընկերներիս հետ էի:մասնակցել եմ հանդիպումների: Նաև ճամբարին ստացա ձմեռ պապ մրցանակը, որի համար շատ շնորհակալ եմ:Այսպիսի հետաքրքիր ջմեռային ճամբար:

Posted in Ճամփորդություններ

Սեբաստացին Սևաբերդում

Ինչպես սեբաստացի ճամբարին չէի կարող չճամփորդել: Քանի որ նոր է սկսել տարին, ուզում եմ ուղղակի 21 թիվը լինի ճամփորդությունների,դրական, ուրախ հիշողությունների տարի:Տարին սկսում եմ մեկօրյա ճամփորդությամբ դեպի Սևաբերդ:Երևանում չի ստացվում նորմալ սահնակ քշել, այդ իսկ պատճառով մենք ուղևորվեցինք Սևաբերդ:Սկզբում վերցրեցինք սահնակները և սահելով հասանք ավտոբուս:Ճանապարհին լիքը խաղացինք, խոսեցինք: Այդ ամենը այքան ուրախ անցավ, որ չնկատեցինք, թե երբ տեղ հասանք: Ավտոբուսից իջնելուց տեսանք ձյուն, շատ ձյուն: մեզ կորցրեցինք և նետվեցինք դեպի ձյունը: Այնքան փափուկ էր, որ անընդհատ ընկնում էինք:Բարձրացանք սարի գագաթը և այնտեղից փորձեցինք սահել: Սկզբում չէր ստացվու, բայց հետո հասկացանք, ոնց անել, որպեսզի երկար և առանց ընկնելու իջնենք:Անցավ մոտավոր 2 ժամ և մենք հասկացանք, որ արդեն սառել ենք: Այնքան հավես էր, որ մինչև ավտոբուս, սահնակին նստած սահելով ուզում էինք հասնել վարորդին:Հաց կերանք և գնացինք դպրոց: Այսպիսի հետաքրքիր արկածներ ունեցանք այսօր:Ես դեռ կվերադառանամ Սևաբերդ…