Posted in Գրականություն 2022-2023

Համո Սահյան

Պապը

Իմ պապը տնկել է
Մեր գյուղի շիվերը,
Իմ պապը պայտել է
Մեր գյուղի ձիերը:
Իմ պապը մեր գյուղի
Պատերը շարել է
Եվ բոլոր կամերը
Մեն-մենակ քարել է:
Ջրել է իր այգին,
Ու մարգը բահել է,
Եվ արդար քրտինքով
Իր տունը պահել է:
Իմ պապը վարել է,
Իմ պապը ցանել է,
Իսկ հնձի ժամանակ
Ձեռքի մեջ մանգաղի
Դաստակը ցավել է:
Իմ պապը հողի հետ
Խորհել ու խոսել է,
Ամպի հետ արտասվել,
Ջրի հետ հոսել է…
Մի օր էլ, երբ հանկարծ
Ծալվել են ծնկները,
Զարմանքից քարացել,
Ամոթից շիկնել է:
Թողել է նա մաճը
Եվ շունչը պահել է,
Եվ հետո քրտինքը
Ճակատին պաղել է:
Եվ պապը ակոսում
Պառկել ու քնել է,
Խառնվել այն հողին,
Որ իրեն սնել է:

Վերլուծություն ՝

Շատ հետաքրքիր էր այս բանաստեղծությունը, չնայած նրան, որ փոքրուց ընթերցել ենք այս բանաստեղծությունը մեկ է, այն չենք քննարկել, հիմա ձեզ կհայտնեմ իմ կարծիքը։ Այս բանաստեղծությունը պապու և հայրենիքի մասին էր։ Պապ ի նկատի ունի հին անձնավորություն, ծեր, ծերացած։ Ծեր է մեր հայրենի լեզուն, բայց մենք մինչև հիմա խոսում ենք և պարտավոր ենք խոսել հայերենով։

Leave a comment