Posted in Գրականություն 2020-2021

Եղիշե Չարենց

Երազիս մեր մանկատա

Եղիշե Չարենց - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

ն այգու ուռենին դարձել էր ժանյակավոր քղանցքներով սևազգեստ կին:

Լուսանալուն պես տատիս տուն եմ վազում. երազս անհանգստացրել է ինձ: Մահճակալին նստած մի կին երեխային է կերակրում. բարձրացնում է գլուխը, ու ես ճանաչում եմ մորս: Իսկ և իսկ Աստվածամայր՝ մի տարբերությամբ, որ Աստվածամոր և գրկի երեխայի միջև դիմագունային նմանություն է, այստեղ պատկերը նմանության հակասության մեջ է. ճերմակամորթ կնոջ գրկի երեխան դեղնամորթ է: Տե՛ր Աստված, համբերություն, կամք ու խիղճ տուր ինձ՝ չխոշտանգելու, չհոշոտելու մորս գրկի շեղաչուկին. երեխայի դեմքի գույնն էլ հենց հուշում էր հոր ազգային պատկանելությունը: Քույրս կից մահճակալին պառկած՝ վերմակի տակ թաքնվել, չի խոսում, չի շարժվում:
Մորս և իմ միջև ոչ մի գրկախառնություն, հուզաթաթավ, ջերմ հանդիպման պահ տեղի չի ունենում, այն շարունակվում է անարյուն զրույցով: Քրոջս թողել էր շատ փոքր՝ երկու տարեկան: Ինչպե՞ս դիմացավ բաժանման ցավին: Մի՞թե մայրը ֆիզիկական ներկայությունն է միայն զավակի, բաժանվելուց հետո մի՞թե քարանում է զգացմունքը… Մինչ ես մտորումների մեջ էի, մայրս թե՝
_ Ինչու՞ հաց չես գնել, տանը հաց չկա:
Այ քեզ բան, կարծես տուն եմ եկել՝ առավոտյան իր տված առաջադրանքը չկատարած: Գնում եմ ետ՝ մանկատուն: Ինձ համար փորձում եմ բացատրել մորս վարքագիծը:
Երկրորդ օրն էլ գալիս եմ տատիս տուն, մայրս էլ՝
_ Նամակներդ ստանում եմ, լավ ես գրում, պատմում կյանքդ, մանկատան առօրյան, շուտով կամուսնանաս, քո ընտանիքը, քո կյանքը կունենաս: Այ, ես ամուսնացել եմ և ունեմ իմ ընտանիքը, իմ կյանքը, իմ երեխաները:
Ես ուզում եմ գոռալ…. թե իմ երջանկությունը ամուսնական կյանքի մեջ չէ: Այնպես եմ ուզում գանգատվել իմ խոնավ ու թաց անկողնուց, խոսել տղամարդ դաստիարակից, հորիցս, ինձ տանջող ու անհանգստացնող հարցերից… իսկ նրա հոգու դռները փակ են իմ առաջ, նույնիսկ տառապանքիս, հիշողություններիս…
Գնում եմ մանկատուն, դարձյալ խոշտանգվում եմ ու որոշում եմ այս անգամ միայն հորս մասին խոսել նրա հետ, ու նա էլ պատմում է վերջին օրերից մի դրվագ:
_ Բերիան կանչել էր հորդ Թիֆլիս. վեց ժամ տևող զրույցից հոգնած, խոշտանգված ու ընկճված՝ վերադարձավ տուն ու սկսեց ծեծել ոսկրացած կուրծքը. «Հուդա չեմ ու չեմ դառնալու»: Ես էլ հարցաքննությունների ժամանակ նրա բառերն էի կրկնում. «Հուդա չեմ ու չեմ դառնալու»: Գիտեի, որ հայրդ սուրբ էր ու սրբություն: Եթե ես ու հայրդ ուրանայինք՝ նա՝ իր հավատը, ես՝ իրեն, երկուսս էլ վաղուց այստեղ՝ ձեր կողքին կլինեինք:
Մայրս միանգամից մի հսկա, խոշոր մարդ դարձավ աչքիս: Ու ես վերադարձա մանկատուն թեթևացած հոգով: Հետո մայրս վերադարձավ իր բնակավայրը:
Հետո մորս հանդիպեցի ուղիղ 10 տարի անց՝ 1957թ., Մոսկվայում՝ հորս հոբելյանական հանդիսության ժամանակ:
Հետո մտքիս ժապավենի վրա միշտ հիշում էի մորս՝ «Տանը հաց չկա, ինչու՞ չես բերել» հարցը շրթունքներին և դեղնամորթ մանչուկը գրկին: Իմ մայրը՝ Եղիշե Չարենցի սևազգեստ այրին…
Արփենիկ Չարենց

Continue reading “Եղիշե Չարենց”
Posted in Հայոց լեզու 2020-2021

330-340…

  1. Տրված պարզ նախադասությունները բարդացրո՞ւ’ ավելացնելով փակագծում տրված հայքցին պատասխանող նախադասություն:

Ջրհորից սառը ջուր կհանենք: (ո՞ր դեպքում)

Կարո՞ղ եմ փրկել այս փոքրիկին: (ո՞ր դեպքում, 1յամ ի՞նչ պայմանով)

Մարդկանց ու գազանիկների մեր բանակին հյուրընկալն)ը, իրոք, հերոսություն կարելի էր համարել: (ի՞նչ պայմանով, ո՞ր դեպքում)

Կետորսական նավերի մի խումբ վերջերս ժամանեց: (ինչո՞ւ, ինչի՞ համար)

  1. Փակագծերում տրված րառը (բայը) պահանջված ձևով գրի՞ր, հետո Ա ե Р տեքստերում գրածդ բայաձևերը համեմատի՞ր:
Continue reading “330-340…”
Posted in Գրականություն 2020-2021

Կարս

Կարս բերդաքաղաքը մեր մատենագրության մեջ հիշատակվում է համեմատաբար ուշ, սակայն այն իբրև բերդ կամ սովորական բնակավայր գոյություն ուներ հնագույն ժամանակներից։ 

Նույնիսկ ենթադրում են, որ Կարսի տեղում բերդ էր հիմնադրված տակավին ուրարտական ժամանակաշրջանում: Ականավոր շատ հայագետներ Կարս և Կարին քաղաքների անունները կապում են այդ կողմերում հնագույն ժամանակներում բնակվող կարենիտներ ցեղանվան հետ, որը հիշատակված է Քսենոփոնի մոտ։ Ժողովուրդը «Կարսը» աղավաղելով դարձրել է «Ղարս», Կարսի վերաբերյալ շատ տեղեկություններ են հաղորդել հայկական, վրացական, բյուզանդական և թուրքական աղբյուրները։ 

Կարսը միջնադարյան Հայաստանի մինչև օրս պահպանված մայրաքաղաքներից է: Այն գտնվում է Ախուրյանի աջակողմյան վտակ Կարս գետի ափին, շրջապատված բլրապատ բարեբեր դաշտերով, ծովի մակերևույթից մոտ 1850 մ բարձրության վրա: 

Կարսը գտնվում էր Այրարատ աշխարհի Վանանդ գավառում։ Նրա առաջին տերերը Վանանդի իշխաններն (նախարարներ) էին, որոնք հիշատակվում են IV դարից։ Ամենայն հավանականությամբ սկզբից ի վեր Կարսը Վանանդի կենտրոնն էր, նրա գլխավոր բերդը, Վանանդի նախարարների աթոռանիստը։ 

Continue reading “Կարս”
Posted in Գրականություն 2020-2021

Թումանյանական օրեր առաջադրանք 4

Ծիծաղախիտ Վանա ծովի
Փոքրիկ գյուղից առափնյա,
Ծովն է մըտնում գաղտագողի
Ամեն գիշեր մի տըղա:

Ծովն է մըտնում առանց նավակ,
Բազուկներով առնացի
Ջուրը ճողփում, լող է տալի
Դեպի կըղզին դիմացի:

Խավար կըղզուց պարզ ու պայծառ
Մի լույս կանչում է նըրան,
Մի վառ փարոս նըրա համար,
Չըմոլորի իր ճամփան:

Continue reading “Թումանյանական օրեր առաջադրանք 4”
Posted in Գրականություն 2020-2021

Թումանյանական օրեր, առաջադրանք 3

«Փարվանա» բանաստեղծությունը Փարվանա լճի մասին է: Կար չկար մի թագավորություն, որտեղ արքան մի մռայլ ամպ, իսկ իր դուստրը մի անուշ լուսին էր: Ոչ մի որսորդ այդպիսի չքնաղ եղնիկ չէր տեսել իր կյանքում: Աղջկա գեղեցկությունից ոչ ոք թագավորությունում չուներ: Դստրի համար արժանի փեսացու էր արքան ման գալիս: Բոլոր թագավորություններից կանչեց ամենուժեղներին: Ասեց, ով ամենալավը եղավ ձեռքը նրան կտան դստրի: Սակայն դուստը մի քայլ առաջ եկավ և ասեց, որ նրան ուժեղությունը չի հետաքրքրում: Նրա պահանջը այն էր, որ ով բերի նրան անշեջ հուր, նա էլ կդառնա նրա փեասցուն: Բոլորը թառեցին իրենց ձիերին և ուղևորվեցին հուրը ման գալու: Անցան երկար տարին էր և այդ պես էլ ոչ ոք չեկավ: Աղջիկը սկսեց լացել: Նրա արցունքները պատեցին ամբողջ թագավորությունը: Այդպես էլ ստեղծվեց Փարվան լիճը: