Posted in Uncategorized

Պետրոս Դուրյան արևմտահայ գրող․

Արևմտահայ գրողներից է Պետրոս Դուրյանը, ավելի հայտնի իր Լճակ բանաստեղծությունով։

Լճակ

Ինչու՞ ապշած ես, Լըճա՛կ,
Ու չ՛են խայտար քու այլակք
Միթե հայլվուդ մեջ անձկավ
Գեղուհի՞ մը նայեցավ։

Եվ կամ միթե կըզմայլի՞ն
Ալյակքդ երկնի կապույտին,
Եվ այն ամպոց լուսափթիթ,
Որք նըմանին փրփուրքիդ։

Մելամաղձոտ լըճա՛կդ իմ,
Քեզ հետ ըլլա՛նք մըտերիմ,
Սիրեմ քեզի պես ես ալ
Գրավվիլ, լըռել ու խոկալ։

Որքան ունիս դու ալի
Ճակատս այնքան խոկ ունի,
Որքան ունիս դու փրփուր՝
Սիրտս այնքան խոց ունի բյուր։

Այլ եթե գոգդ ալ թափին
Բույլքն աստեղաց երկնքին,
Նըմանիլ չես կրնար դուն
Հոգվույս՝ որ է բոց անհուն։

Հոդ աստղերը չեն մեռնիր,
Ծաղիկներն հոդ չեն թոռմիր,
Ամպերը չեն թրջեր հոդ,
Երբ խաղաղ եք դու և օդ,

Լըճա՛կ, դու ես թագուհիս,
Զի թ՝հովե մալ խորշոմիս,
Դարձյալ խորքիդ մեջ խըռով
Զ՝իս կը պահես դողդղալով։

Շատերը զիս մերժեցին,
«Քնար մ՝ունի սոսկ – ըսին.
Մին՝ «դողդոջ է, գույն չունի-»
Մյուսն ալ ըսավ – «Կը մեռնի»։

Ոչ ոք ըսավ – «Հե՜գ տղա,
Արդյոք ինչո՞ւ կը մըխա,
Թերեւս ըլլա գեղանի,
Թե որ սիրեմ չը մեռնի»։

Ոչ ոք ըսավ – «Սա տըղին
Պատռե՛նք սիրտը տըրտմագին,
Նայինք ինչե՜ր գրված կան․․․»
– Հոն հրդեհ կա, ոչ մատյան։

Հոն կա մոխի՜ր․․․ հիշատա՜կ․․․
Ալյակքդ հուզի՚ն թող, լըճա՚կ,
Զի քու խորքիդ մեջ անձկավ
Հուսահատ մը նայեցավ․․․

Դուրյանն ասում է, որ «հայրը օրական հաց ճարող, բայց պատվավոր երկաթագործ մ՚ է»։ Հայրը՝ Աբրահամը, եղել է դարբին։ Քանի դեռ ընտանիքը սակավանդամ էր, հայրը կարողացավ խնայողություններ անել, գնեց երկհարկանի փայտաշեն մի տուն։ Բայց 1850-ական թվականների վերջերից վիճակը փոխվեց։ Եվրոպան Պոլիս էր արտահանում էժան ապրանքներ։ Երկաթագործի պատրաստած իրերը այլևս չէին սպառվում։ Ընտանիքի կարիքները հոգալու համար հայրը ստիպված էր սենյակները վարձով տալ։

Մայրը՝ Արուսյակը, դեռ օրիորդ, կորցրել էր քույրերին և եղբայրներին, հետագայում՝ երկու աղջկան (2 տարեկան և 6 տարեկան) և երկու տղային։ Պետիկը (այսպես էին տնեցիները դիմում Պետրոս Դուրյանին) մոր հետ շատ էր կապված, նրանից գրեթե անբաժան էր։

Leave a comment