Posted in Հասարակագիտություն 2020-2021

Հելլենիզմ

Հելլենականության դարաշրջան - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Հելլենիզմը կամ հունականությունը մերձավոր և միջին Արևելքի երկրների պատ,ության մեջ յուրահատուկ ժամանակաշրջան է:Այն սկիզբ է առել ալեքսանդր Մակեդոնացու նվաճումների և հաղթանակներից հետո:Յոհան Դրոյզենը գերմանացի պատմաբան է,ով առաջինն է ուսումնասիրել Հելլենիզմի մասին: Հելլենիզմը բառը նա հասկանում էր «հունական պետականության և կրթվածության տարածումը»: Տարիներ հետո հելլենիզմը մեկնաբանվել է որպես միայն մշակութային , քաղաքական կամ տնտեսական ազդեցություն։ Հելլենիզմը բնութագրվել է նաև որպես պատմական որոշակի ժամանակաշրջան:Հելլենիզմի օգնությամբ ստեղծվում է հունարենը և հունական մշակույթը ՝ հելլենիստական մշակույթը:Հայասատնը նույնպես ենթարկվել է հելլենիզմին:Սակայն թե’ հունարենը և թե’ հունական մշակույթը տարածում գտան գերազանցապես արքունիքում և ավագանու շրջանում, ինչպես նաև քաղաքային բնակչության մեջ, որտեղ մեծ թիվ էին կազմում բռնագաղթեցված հույները կամ հունախոս այլազգիները: Հասարակ ժողովուրդը, ընդհակառակը, շարունակում էր պահպանել ազգային մշակույթն ու ավանդույթները:Հելլենիստական տիրակալները հելլենիստական մշակույթը ծառայեցնում էին հպատակներին միավորելու և իրենց իշխանությունն ամրապնդելու նպատակին: Նրանց հովանավորությամբ ձևավորվեցին մշակույթի կենտրոններ Ալեքսանդրիան, Պերգամոնը, Անտիոքը և այլն:Ալեքսանդրիան Ք.ա. III դարի առաջին կեսից սկսեց վերածվել համաշխարհային մշակույթի կենտրոնի: Ստեղծվեց նշանավոր Մուսեյոնը, ուր հրավիրվեցին ժամանակի ականավոր մաթեմատիկոսներ, աշխարհագրագետներ, պատմագիրներ, իմաստասերներ, բանաստեղծներ: Պետությունը հոգում էր նրանց բոլոր ծախսերը. նրանց մնում էր միայն ստեղծագործել: Ժամանակի ընթացքում ձևավորվեց Ալեքսանդրիայի գրադարանը, որտեղ պահվում էր շուրջ 500 հազար ձեռագիր գիրք:Հելլենիստական գիտության նվաճումներից էր նաև Ալեքսանդրիայի փարոսը՝ շուրջ 120 մետր բարձրությամբ մի աշտարակ: Փարոսի բրոնզե հայելիները լուսավորում էին ծովը և ապահովում անվտանգ նավարկություն:Պերգամոնը համանուն թագավորության մայրաքաղաքն էր: Այն Փոքր Ասիայի արևմուտքում էր: Ք.ա. III դարի վերջին այստեղ հիմնվեցին ակադեմիա և գրադարան՝ 350 հազար ձեռագրով: Այստեղ հորթի կաշվից ստեղծվել էր գրության հատուկ նյութ՝մագաղաթ:Անտիոքը նույնպես ամբարել էր մեծ քանակությամբ գիտական և գեղարվեստական գրականություն: Այստեղ ձևավորվել էր իմաստասիրական դպրոց, որը շարունակում էր Արիստոտելի Լիկեոնի ավանդույթները:Ժամանակակիցները հիացմունքով էին խոսում Անտիոքի ճարտարապետական տեսքի մասին: Նրբագեղությամբ այն չուներ իր հավասարը ողջ հելլենիստական աշխարհում:

Continue reading “Հելլենիզմ”