Posted in Պատմություն 2020-2021

Սաղմոսավանք

Սաղմոսավանք, հայկական առաքելական վանական համալիր Է: Գտնվում է Հայաստանի Արագածոտնի մարզի Սաղմոսավան գյուղում: Կառուցվել է 13-րդ դարում Այրարատյան կողմնակալության կողմնակալ Վաչե Ա Վաչուտյանի և իր իշխանական ընտանիքի կողմից։ Սաղմոսավանքի վանական համալիրը գտնվում է Հայաստանի Արագածոտնի մարզի Սաղմոսավան գյուղում, Քասախ գետի ձախ, բարձրադիր գեղատեսիլ հատվածում, Երևանից 37 կմ հեռավորության վրա:եՍաղմոսավանք բառի հիմքում սաղմոսն է: Սաղմոսը հոգևոր երգն է: Աշխարհում միակ վանքն է, որ այստեղ հնչած սաղմոսների անունով Սաղմոսավանք է կոչվել: Եվ իսկապես, վանական այս համալիրը հրաշալի ակուստիկա ունի:Սաղմոսները դրանք հոգևոր երգեր են: Վանական միաբանության հիմնումը կապված է Սուրբ Գրիգոր Լուսավորչի անվան հետ: IV դարում նա  ճգնում է այս վայրերի քարանձավներում՝ հիմք դնելով տեղի ժայռափոր անապատների: Արդեն X-XI դարում անապատնեևը կարևոր դեր էին խաղում Հայաստանի հոգևոր և մշակութային կյանքում:XII դարի վերջում, երբ Զաքարյանները ազատագրում են Արագածոտնը սելջուկ-թուրքերից, տեղի իշխանությունը հանձնում են Վաչե Վաչուտյանին,  ով այստեղ՝ ի պատիվ Լուսավորչի, հիմնում է համալիրի գլխավոր եկեղեցին՝ Սուրբ Սիոնը, կից գավիթը: Նրա որդի Քւրդը հիմնում է այստեղ վանական գրատունը:

Continue reading “Սաղմոսավանք”