Posted in Պատմություն 2020-2021

Երվանդունիներ

Ներկայացրե՛ք հայոց թագավորության սահմանները Երվանդունիների ժամանակ:Իՙնչ զորատեսակներից էր բաղկացած հայոց բանակը ,ինչպեՙս էր հավաքագրվում և համալրվում բանակի թվաքանակը:/գրավոր աշխատանք/

Հայկա-Երվանդականների թագավորության սահմանները հյուսիս-արևմուտքում ՝ Սև ծով, արևելքում Մարաստան,իսկ հարավում ՝ Հյսուսիսային Միջագետքը: Առաջին անգամ Ք.ա IV դարում Գավգամելայի ճակատամարտի առնչությամբ Հայաստանի տարածքում հիշատակվում են Մեծ Փոքր Հայքերը՝ որպես առանձին վարչական միաորներ,որոնք անկախ թագավորություններ հռչակվեցի այդ ճակատամարտիցհետո: հայկազուն-Երվանդականների օրոք ռազմադաշտ դուրս բերվող հայոց բանակի թիվը 48 հազար էր:Ամբողջ հայկա զինուժի բնականաբար, պետք է ավելին լիներ, քանի որ ռազմադաշտ դուրս բերվող զորքից բացի, մեծ քաղաքներում և ամրոցներոներում մշտապես մնում էին կայազորներ: Հեծազորը, որը բանակի գլխավոր հարվածային ուժն էր, համալրվում էր ազատների դասի ներկայացուցիչներով: Նրանք զինված էին նիզակներով,սրերով, վահաններով, նոտ ու աղեղներով:Հետևակը կազմում էր բանակի մեծ մասը և բբաղկացած էր նետաձիգներից, նիզակակիրներից, սակրավորներից ու տեգակիրներից: Պատերազմի ժամանակ, անհրաժեշտության դեպքում, բանակը կարող էր համալրվել աշխարհազորային զորամասերով, որոնք հավաքագրվում էին ազատ համայնական գյուղացիներից, և որոնց առաջնորդում էին գավառակալ իշխանները: