Posted in Գրականություն 2020-2021

Թարգմանչաց տոն

Թարգմանչաց տոնը հայ-եկեղեցական տոներից է։1979 թվականից սկսած, երեք տարին մեկ անգամ, հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը նշվում է թարգմանական արվեստի տոնը։ Թարգմանիչ վարդապետորի հիշատակների տոնը տոնում են տարին երկու անգամ։Առաջինը կոչվում է «Տոն սրբոց թարգմանչացն մերոց Սահակայ և Մեսրովբայ»: Երկրորդը կոչվում է «Տոն մեր սուրբ թարգմանիչ վարդապետների՝ Սահակի և Մեսրոպ Մաշտոցի, և նրանց սուրբ աշակերտների՝ Եղիշե Պատմիչի, Մովսես Քերթողի, Դավիթ Անհաղթ փիլիսոփայի, Գրիգոր Նարեկացու և Ներսես Կլայեցու»: Խորենացին Վկայում է, որ Մեսրոպն ապավինեց Աստծուն պահքով ու աղոթքներով: Եվ Աստված, որ կատարում է իրենից երկյուղ կրողների կամքը, լսում է Մեսրոպի աղոթքները և ցույց տալիս նրան գրերը սքանչելի տեսիլքով։ Մեսրոպը բաց աչքերով սկսում է նկարել նշանները և նրանց անունները գալիս են Մեսրոպին ։ Այսպես սկսվում է թարգմանվել առաջին Աստվածաշունչը։ Առաջին նախադասությունը դա «Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»։ Նրա աշակերտները հմտանում են թարգմանության հարցով և սկսում են կատարել իրենց պարտքը։ Աշակերտները թարգմանում էին իսկ Մեսրոպը խմբագրում։ Այսպես 100 աշակերներ ստանում են թարգմանչական հմտություններ և մինչ այսօր , նոր ժամանակներում թարգմանվում են Աստվածաշնչեր բանաստեղծների կողմից։