Չըգիտեմ՝ այս տխուր աշխարհում
Չըգիտեմ՝ այս տխուր աշխարհում
Ո՛րն է լավ, ո՛րը վատ.
Ես սիրում եմ աչքերըդ խոհուն
Եվ խոսքերըդ վհատ….
Ես սիրում եմ արտերը ոսկի
Եվ դաշտերը պայծառ,
Ես սիրում եմ խորհուրդն այն խոսքի,
Որ չասիր ու անցար…
Միայնակ՝ ես սիրում եմ նստել
Երերուն լույսերում,
Ես սիրում եմ երազ ու ըստվեր. —
Ես իմ սերն եմ սիրում…
Այս բանաստեղծության մեջ քնարական հերոսը սիրահարված էր և այդ զգացմունքները նա արտահայտում է այս տողերում ՙ Ես իմ սերն եմ սիրում։ Քնարական հերոսը սիրուց չգիտեր թէ ինչպես վարվեր, որնէ ճիշտ և որը սխալ այդ ամենը զգում ես այս բանաստեղծությում.Այս բանաստեղծության մեջ տեսնում եմ դեղին,կարմիր գույներ որոնք քեզ հաղորդում են ուրախ և երազկոտ տրամադրություն: