Posted in Գրականություն 2022-2023

Տերյանական օրեր

Առաջադրանքներ

1. Կարդացած բանաստեղծություններից դուրս գրել անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ գտնել բառերի հոմանիշները և հականիշները:

ցնորք-Երևակայական պատկեր՝ տեսիլք, պատրանք;Զառանցանք, բանդագուշանք, պատրանք, մտապատրանք,

մղված -Նետվել, իրեն գցել դեպի մեկը՝ մի բան:

Մատնված-Որևէ մեկի հանցավոր կամ որևէ տեսակետից դատապարտելի արարքի՝ արտահայտության ևն մասին հայտնել իշխանություններին կամ այն անձանց, որոնց վերաբերում է արտահայտությունը, արարքը ևն:

վրդովեք-Հուզել, գրգռել, զայրացնել, հոգեկան խռովք պատճառել

բեկված– Թեքելով՝ ճկելով կոտրել՝ կոտրատել:

2․ Փորձել վերլուծել քեզ դուր եկած բանաստեղծությունը կամ բանաստեղծական շարքը։

ՀՈԳՆԱԾՈԻԹՅՈԻՆ

Ես մի ճամփորդ եմ մթնում մոլորված,
Ու հոգնած սիրտըս դարձել է խոնարհ.
Չեմ ուզում կանչել ցնորքըս մեռած,
Երազել գալիք ջրերի համար։

Ես չար հոսանքով մղված եմ հեռուն,
Եվ անվերադարձ փակված է ուղին.
Մի որբ մանուկ է հոգիս մոլորուն,
Մատնված մութին և մառախուղին։

Մի անմայր մանուկ, հեկեկանքներից
Հոգնած ու բեկված — ննջել է ուզում.
Մի՛ վրդովեք դուք, մի՛ տանջեք նորից,
Մի՛ տանջեք նորից — հանգչել է ուզում…

Վերլուծություն ՝

Լինում են պահեր,երբ կյանքից ու սիրածդ գործից անգամ հիասթափվում ես։ Փորձում ենք գտնել տարբեր պատճառներ, ու իհարկե գտնվում են դրանք, բայց ամենակարևորը՝ պատճառը չէ, այլ այդ վիճակից անփույթ կերպով դուրս չգալը։Շատերը ուղղակի ստիպում են իրենց արարել, արանց իրենց մեջ ինչ-որ երանգ ունենալով։Էդպես երկար ժամանակ ուղղակի տանջվելով ապրում են մարդիկ, չունենալով պոտենցյալ,մոտիվացիա ու ամենակարևորը կրակ աչքերում։ Տերյանի բանաստեղծությունը հենց իր հոգնածության մասին էր։ Իր հոգում մատնված զգալով բեկված ննջել է ուղղակի նա ուզում։ Տերյանի այս բանաստեղծությունում շատ-շատերի հոգևիճակն է արտացոլված։